Գլխավոր

Ապրենք առողջ Հինգ քայլ դեպի առողջ սիրտ

Աշխարհում տարեկան մոտ 20 միլիոն մարդ մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից, սակայն դրանց զգալի մասը հնարավոր է կանխարգելել՝ հետևելով մի քանի պարզ կանոնների։

Այս մասին 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդման ընթացքում նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբան Մերի Պապիկյանը։

Պարզ կանոններից առաջինը ֆիզիկական ակտիվությունը սովորություն դարձնելն է։ Շաբաթական առնվազն 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը՝ արագ քայլք, լող, հեծանիվ և այլն, կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։

Մյուս կարևոր գործոնը սննդակարգն է։ Սրտանոթային առողջության պահպանման համար կարևոր է սահմանափակել աղի, շաքարի և վերամշակված մսամթերքի օգտագործումը՝ խուսափելով նաև այնպիսի դիետաներից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև հույզերի ազդեցությանը սրտի աշխատանքի վրա՝ նշելով, որ ուժեղ հույզերը կարող են ազդել սրտի աշխատանքի վրա, իսկ դրական հույզերն ու սերը կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու ինքնազգացողության վրա։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այս հղմամբ։

https://www.youtube.com/watch?v=HPx-1lYxdeA

×
facebook sharing button facebook